մաքսային ձևակերպում
Չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ․ Անանյան
2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա՝ նախորդ տարվա համեմատ 125 հազարով ավելի: 2018-ին ներկրվել էր 64 հազար մեքենա: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, 2019-ի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ…
ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարեցվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Տվյալ տարածքում դեռևս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձևակերպումը և դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Հակառակ…
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել նախապատրաստական դասընթացների հետ կապված
Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում: Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները:…