մաքսատուրք
Մաքսատուրքից ազատված էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման նոր կարգը
Հայաստանի կառավարությունը հաստատել է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման նոր կարգը, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից։
Ինչպե՞ս են ԱՄՆ հարկային նորությունները և քաղաքական փոփոխությունները ձևավորում մարդկանց կյանքերը 2025-ին
Ուտահի հարկային ծառայության զանգվածային վերադարձից մինչև վիզաների և մաքսատուրքերի նոր քաղաքականություն՝ 2025-ը դարձել է ԱՄՆ հարկային համակարգի և տնտեսական կյանքի փոփոխությունների տարի։ Այս նյութում բացահայտվում է այդ փոփոխությունների իրական ազդեցությունը մարդկանց վրա։
Էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը՝ 2025 թվականի փետրվարի 14-ի դրությամբ
ՊԵԿ-ը հայտնում է, որ 2025-ին սահմանված 0% մաքսատուրքով 8000 հատ էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան արդեն մասամբ սպառվել է։ Իմացեք, թե ինչպես է բաշխվել քվոտան դիլերների և անհատների միջև։
Մոնղոլիայի շուկան բացվում է Հայաստանի առջև. արտահանման նոր հնարավորություններ
Մոնղոլիայի շուկան պաշտոնապես բացվում է Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ստորագրվելիք ժամանակավոր առևտրային համաձայնագրի շնորհիվ։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը, որը հնարավորություն կստեղծի էականորեն նվազեցնել մաքսատուրքերը և ապահովել արտահանման ծավալների աճ։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել առևտուրը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները։ Այն կոչված է աջակցելու ԵԱՏՄ անդամ երկրների…
ՏԿԵ նախարարը՝ Իրանի կողմից հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին
«Գոյություն ունեն երկու կողմից սահմանված տուրքեր, և իրանական կողմը կիրառում է մոտ 240 դոլար, և իրենք առաջարկում են 240 դոլարը դարձնել 120 դոլար, բայց պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում երկու բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը, բարձելը դադարեցվեն, և հայկական բեռնատարներն անցնեն իրանական տարածք, գնան գործարաններ կամ պահեստավորման կետեր, որտեղից բարձեն»,- ասաց Գնել Սանոսյանը: Նա…
Բժշկական որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունը այլևս չի գործում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը։ Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր…
ՊԵԿ-ն արդեն 57 մլն դրամ վերադարձրել է տնտեսվարողներին
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն…
Առանց մաքսատուրքի որոշ ապրանքներ ներմուծելու արտոնությունը այլևս չի գործի
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում…
Էկոնոմիկայի նախարարը մթերման սեզոնին ընդառաջ հանդիպել է գինեգործների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել…
Գյուղատնտեսական և բժշկական որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն…
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին փոխվարչապետը մասնակցել է տեսակապով
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում գրել է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/651940672308530?__xts__[0]=68.ARBS1icbxJqYLdY1t2DdzQ10nwokiWtwu1d5_e3m2d-xsc1-fAiliDOQA1ZwsKTQLZJSlJvjinTF0a73uep-KMILs_wtZ5O3dDVtAys__dtsdEYswIIh6rybWlC0wH-XkTpgvHCw_nPnr1krds8ugUFB-jv3JiCZHdxUwfCfiA_oqdvO8NWqiaqmmcufJGoKzuu-5JycXjiTnWa2EiKG5g42Zc7T4E2V6ukiaDjJaHylmkhL9vhty3Z3-PHKqvW-LpkVJmwqHdpcfizt0gQ_DRLcPw0Kq7nHTsWLdJaGBMT5954vP-CvMoyMP9GldzntAc50zuh0Hb7e2tQngQM&__tn__=-R
2019-ից Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ բյուջեին գնալով ավելանում է․ ՊԵԿ նախագահի տեղակալ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից 2019-ին ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, ընդհանուր բյուջեին տվել է ավելի քիչ՝ 63 մլրդ 422 մլն դրամ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստանի մասնաբաժինը 1.22 տոկոս է: Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին միշտ եղել է ավելի…
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց անհատ ձեռնարկատիրոջը
Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքները օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն) (ք. Գյումրի)։ ✔️ Արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին ներդրումային ծրագրի ընթացքում կավելանա…
Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ի՝ մաքսատուրքից ազատման հայտը
Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար (ք. Երևան)։ ✔️ Արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման…
Կառավարությունը բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲԸ-ի մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հայտը
Կառավարությունը բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: ✔️Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և…















