մաքսիմ վաշիե-լագրավ
Opera Euro Rapid շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները անունները հայտնի են դարձել։ Կիսաեզրափակչում միմյանց հետ մրցել են Մագնուս Կարլսեն – Մաքսիմ Վաշիե-Լագրավ ու Ուեսլի Սո – Թեյմուր Ռաջաբով զույգերը։ Արդյունքում՝ հաղթել են Կարլսենն ու Սոն, ովքեր այսօր ու վաղը կվիճարկեն չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը նույնպես մասնակցում էր մրցաշարին, բայց 1/4-րդ եզրափակչում պարտություն կրեց…
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները Opera Euro Rapid առցանց մրցաշարում։ Հայ շախմատիստը հասել է արդեն 1/4-րդ եզրափակիչ, որի առաջին փուլը կայացավ երեկ․ Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր։ Ցավոք, Արոնյանը 2,5-1,5 հաշվով պարտություն կրեց։ 1/4-րդ եզրափակչի հաջորդ փուլը կկայանա այսօր՝ փետրվարի 10-ին։
Ավարտին է մոտենում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Կիսաեզրափակչում Չինաստանի ներկայացոուցիչ Դին Լիժենը երկու պարտիայի արդյունքում առավելության հասավ իր համերկրացի Յու Յանգուիի նկատմամբ, իսկ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը ուժեղ գտնվեց Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավից: Այսպիսով, եզրափակչում աշխարհի գավաթի համար կպայքարեն Դին Լիժենն ու Թեմուր Ռաջաբովը: Հիշեցնենք, որ եզրափակիչն ու երրորդ տեղի…
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Արոնյանը 1/4-րդ եզրափակչի շրջանակներում պատասխան պարտիան է անցկացրել Մքասիմ Վաշիե-Լագրավի հետ։ Հայ շախմատիստն այս անգամ սպիտակ խաղաքարերով էր։ Ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ պարտիայի դեպքում խաղը ավարտվեց տարագույն փղերի վերջնախաղում։ Կատարյալ հավասար դիրքում կողմերը ոչ-ոքի համաձայնվեցին։…
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Հայ շախմատիստն արդեն հասել է մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ, որի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։ Չնայած նրան, որ հայ գրոսմայստերը մեկ զինվորի առավելություն ուներ, վերջնախաղում ստացվել էր ոչ-ոքիի դրություն՝ տարագույն փղերով։ Արդյունքում՝ 44-րդ քայլին…
ԱՄՆ-ում մեկնարկել է Grand Chess Tour Sinquefield Cup 2019-ը մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Հայ շախմատիստն առաջին տուրում մրցել է Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։Կողմերը 25-րդ թայլում ոչ-ոքի են համաձայնվել։ Մնացած 5 զույգերից 4-ում նույնպես կնքվել է խաղաղ դաշինք, իսկ մեկում գրանցվել է հաղթանակ․ Վիշվանաթան Անանդը սև խաղաքարերով պարտության մատնել Յան Նեպոմնյաշիին։
Norway chess մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի ունեցած դասական և արագ շախմատի պարտիաները։ Այժմ մրցաշարի առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է՝ 6,5 միավորով։ Արոնյանը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Հայ շախմատիստի հաջորդ մրցակիցը Չինաստանից Դին Լիրենն է: