Սպորտ

Opera Euro Rapid․ Արոնյանը զիջեց Վաշիե-Լագրավին

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները Opera Euro Rapid առցանց մրցաշարում։

Հայ շախմատիստը հասել է արդեն 1/4-րդ եզրափակիչ, որի առաջին փուլը կայացավ երեկ․ Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր։

Ցավոք, Արոնյանը 2,5-1,5 հաշվով պարտություն կրեց։

1/4-րդ եզրափակչի հաջորդ փուլը կկայանա այսօր՝ փետրվարի 10-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ