Մեդալակիրներ
95 ոսկե մեդալակիրներից 32-ը Շիրակի մարզի դպրոցների շրջանավարտներն են
2020-2021 ուսումնական տարվա ոսկե մեդալակիրների թվով առաջատարը Շիրակի մարզն է։ Հանրապետության 95 ոսկե մեդալակիրներից 32-ը մարզի շրջանավարտներ են։ Նշվում է, որ ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մեդալակիրները Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը խոսել են իրենց ապագա ծրագրերից, ընտրած մասնագիտությունների կարևորությունից։ Շիրակի մարզպետը…
Կրթաթոշակ` Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին
Հուլիսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ։ «ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն առցանց եղանակով անցկացված Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել են բրոնզե…
Նոր մարզագույքը կնպաստի ավելի բարձր արդյունքներ գրանցելուն. Փաշիկ Ալավերդյան
Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար) արդեն Հայաստանում է: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ նոր մարզագույքը…
Հայտնի են «Կաշվե ձեռնոց» մրցաշարի բոլոր մեդալակիրները
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարը։ Ներկայացնում ենք առաջնության հաղթողներին ու մրցանակակիրներին․ 52 կգ 1.Կորյուն Սողոմոնյան 2. Վահե Բադալյան 3. Արթուր Հովհաննիսյան 3. Բարեղամ Հարությունյան 57 կգ 1.Արթուր Բազեյան 2. Արթուր Շախպազյան 3. Ժիրայր Սարգսյան 3. Ժորժիկ Մարության 63 կգ 1. Հրայր Շահվերդյան 2.Կարեն Տոնականյան 3. Արարատ Գյուլբանգյան 3. Բենիկ Նիկողոսյան 69…




