մեկնարկ
Մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը․ թիմերը թիվը հասել է 10-ի
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թիվը հասել է 10-ի: Այսուհետև դարձյալ կգործի ուժեղագույնների խմբից դուրս մնալու կանոնը: 2 շրջանից հետո 6 թիմ կպայքարի տիտղոսի և մրցանակային տեղերի, վերջին քառյակի թիմերը՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: 2019/2020թթ. առաջնությունը կմեկնարկի Գյումրիում. օգոստոսի 2-ին՝ ժամը 17-ին՝ «Շիրակը» կընդունի բրոնզե մեդալակիր «Բանանցին», որն ամենից շուտ ավարտեց իր եվրագավաթային ելույթը:…
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանի շինարարության մեկնարկի արարողությանը
Երևանում 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել «Արմփաուեր » ՓԲԸ-ի և «Ռենկո Ս.Պ.Ա»-ի միջև կնքված Շրջանակային Համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին, որով կառուցապատողին հնարավորություն է տրվել սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով…
Մեկնարկել է ՀՀ ՊՆ-ի և «Հայտեք»-ի համատեղ հայտարարած մրցույթը
Հունիսի 24-ին մեկնարկել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը: Մրցույթի առաջին փուլին մասնակցել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու…
Եվրոպական խաղերը մեկնարկել են
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն բասկետբոլիստները, նետաձիգները և բռնցքամարտիկները։ Հունիսի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան բռնցքամարտիկները։ Հայաստանը կներկայացնեն Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։ Որակավորման փուլի մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 15։00-ին։ Երևանի…
Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը
Երևանում տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին Եվրոպական միության կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը։ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին հատկացրել է 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության (խորհրդատվական ծառայություններ), 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։ Մեկնարկային հանդիպմանը ներկա էին Եվրոպական ներդրումային բանկի, «Տրանսպորտային ծրագրերի…
Մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյամ գրառմամբ հայտնել է, որ Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը։ «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ մեկնարկում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը», – գրել է խոսնակը: https://www.facebook.com/photo.php?fbid=10155958692357434&set=a.10152536710577434&type=3
Արարատի մարզում մի քանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են
Արարատի մարզում մեկնարկել են Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Մրգանուշ-Դեղձուտ ճանապարհահատվածների հիմնանորագման աշխատանքները։ Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վերանորոգվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը։ Տեղեկացնենք, որ առաջիկայում կմեկնարկեն նաև Դվին- Նորաշեն, Այգեզարդ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Սահմանամերձ Սարիգյուղում մեկնարկեց «SԱRI FEST 2019»-ը
Հունիսի 2-ին սահմանամերձ Սարիգյուղում տրվեց «SԱRI FEST 2019» խորագրով մշակութային միջոցառումների մեկնարկը, որի նպատակն է ներդրողների, նվիրատուների, դրսում բնակվող սարիգյուղացիների ուշադրությունը հրավիրել գյուղի մշակույթի տան խնդրի վրա և միջոցներ հանգանակել շենքի վերանորոգման համար։ Մշակութային ավանդույթներով հարուստ գյուղը 2004 թվականից չունի մշակույթի տուն․ շենքն ավերվել է պատերազմական տարիներին։ Միջոցառման նախաձեռնության հեղինակը Լուսինե Էլլարյանն է, ով թեպետ…
Մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքները
2020 թվականի հունվարի 1-ից գործելու են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։ Այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքները: Մասնավորապես, ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և ոլորտի փորձագետների հետ համատեղ մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք առաջիկայում…
Մեկնարկում է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2019 թվականի հունիսի 1-4-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը, որը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնն այս տարի նվիրվում է «Հայաստանի նոր անուններ» ծրագրի 30 և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 15-ամյակներին: Փառատոնն անցկացվում է…
Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը մեկնարկել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Նշենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են…
Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ…
Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Չինաստանի նախագահի հանդիպումը
Այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, հաղորդում է SHANTNEWS.am-ը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ սա լավ հնարավորություն է հանդիպելու և երկու երկրների հեռանկարների քննարկելու: Հանդիպմանը ներկա է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի,…
Թբիլիսիում Տրվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում են…















