մեկնարկ
Հայտնի է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի նոր մրցութաշրջանի մեկնարկի օրը
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակութի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության դրամաշնորհային ծրագրերի նոր մրցութաշրջանը կմեկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 18-ին: Կայքէջում կհրապարակվի նաև մրցույթի անցկացման կարգը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Երևանում մեկնարկել է Հայ-վրացական իրավական երրորդ ֆորումը
Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք: Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կազմակերպված երկօրյա Ֆորումի…
ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը մեկնարկեց
Ավելի քան 250 հայ մարզիչներ, եվրոպացի մասնագետներ, մարզչական երկօրյա աննախադեպ սեմինար: Դեկտեմբերի 9-ին՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը: Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԵՖԱ ֆուտբոլային կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը, ով ողջունեց նման աննախադեպ միջոցառման անցկացումը Երևանում: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես…
Ընթանում է գրքի երևանյան փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-ին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում մեկնարկել է Գրքի երևանյան 3-րդ փառատոնը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, մտավորականներ, մշակութային գործիչներ, ընթերցասերներ: «Արդեն երրորդ տարին է՝ վայելում ենք մեր քաղաքի լավագույն տոներից մեկը: Այս տոնը գիտելիքի, գեղագիտության և գրականության շուրջ է պտտվում:…
Մեկնարկում է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2019 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան…
Կմեկնարկի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի 2-րդ շրջափուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը։ ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև…
«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը տրված է
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման,նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: Մրցանակաբաշխությունն անցկացվում է…
Մեկնարկել է դասընթաց, որը կօգնի ազգային օրենսդրության և ԵՄ օրենսդրության ներդաշնակեցմանը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն…
Մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը: «Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի…
Մեկնարկում է «Արմմոնո Plus» 3-րդ հանրապետական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում կցուցադրվի «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը: Բեմադրությունը` Արմեն Սարգսյանի, դերակատար` Լիանա Ավետիսյան:…
Մեկնարկում է ՀՀ ֆուտզալի Սուպերլիգան
Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։ Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը։ Մրցաշրջանի առաջին հանդիպումը կկայանա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ Միկա), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Հ անդիպումը կմեկնարկի 14։00-ին։ Առաջին տուրի մյուս խաղում՝ հոկտեմբերի 6-ին՝…
Կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը
Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը: Իր տեսակով եզակի այս նախագծի շրջանակում հայ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց կատարումներով հանդես կգան ՀՀ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով հայ ժամանակակից երաժշտության հանրայնացմանն ու տարածմանը: Կհնչեն նաև հայ դասական հեղինակների ստեղծագործություններ: Առաջիկա ամիսներին համերգներ…
Մեկնարկել է «Թատերական Գավառ» փառատոնը
Սեպտեմբերի 16-23-ը Գեղարքունիքում կանցկացվի «Թատերական Գավառ» փառատոնը: Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի բեմից թատերասեր հանրությունը հաղորդակից կդառնա թատերարվեստի զարգացումներին, մարզում կաշխուժանա թատերական կյանքը: «Թատերական Գավառ» փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնում: Փառատոնի շրջանակում Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Ս. Նալբանդյանի «Հաղթանակի…
Աշխարհի առաջնություն․ Արման Դարչինյանը մեկնարկեց հաղթանակով
Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ 75 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնին եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ…














