մեկնարկ
Մեկնարկում է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2019 թվականի հունիսի 1-4-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը, որը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնն այս տարի նվիրվում է «Հայաստանի նոր անուններ» ծրագրի 30 և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 15-ամյակներին: Փառատոնն անցկացվում է…
Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը մեկնարկել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Նշենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են…
Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ…
Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Չինաստանի նախագահի հանդիպումը
Այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, հաղորդում է SHANTNEWS.am-ը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ սա լավ հնարավորություն է հանդիպելու և երկու երկրների հեռանկարների քննարկելու: Հանդիպմանը ներկա է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի,…
Թբիլիսիում Տրվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը
Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում են…






