մեկնեց դեպի Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնեց դեպի Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

