Մեղոը
Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը
«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» մրցույթի միջազգայնացման փորձնական ծրագիրը, որը հասանելի կլինի Սփյուռքում ապրող հայ երեխաների համար։ «Մեղու» հայերենի մրցույթին նոյեմբերի 23-ին առաջին անգամ կմասնակցեն Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ապրող հայ երեխաները։ Մրցույթի նպատակն է մեծացնել հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստել Սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։…

