Մենյանը
Մենյանը կարող է փոխել ակումբը
«Միլանի» դարպասապահ Միկ Մենյանը շուտով կարող է տեղափոխվել եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի դարպասապահին ու նրա ներկայացուցիչներին չի գոհացնում ներկայիս աշխատավարձը։ Եթե «Միլանը» մոտ ապագայում չվերանայի ֆուտբոլիստի աշխատավարձը, նա կարող է տրանսֆերի հայտ ներկայացնել: Նշվում է, որ Մենյանին հավակնում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Չելսին», «Բավարիան», ՊՍԺ-ն…

