Մեն Վանչժոու
Huawei-ի տնօրենը հայց է ներկայացել Կանադայի կառավարության դեմ
Չինական Huawei ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուն, որին ձերբակալել էին Կանադայում, դատական հայց է ներկայացրել այդ երկրի իշխանությունների, սահմանապահ ծառայության և ոստիկանության դեմ: Մարտի 1-ին Կանադայի արդարադատության նախարարությունը սկսել է Վանչժոուի արտահանձման գործընթացը: Հայցում նշվում է, որ Վանչժոուի հանդեպ բոլոր գործողություններն անօրինական են, արդյունքում խախտվել են նրա իրավունքները: Վանչժոուն պահանջում է նաև ֆինանսական փոխհատուցում:…
ԱՄՆ-ը պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին
ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդյունաբերական լրտեսության և խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին և դրա ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը, փոխանցում է Bloomberg գործակալությունը։ Չինական ընկերությանը մեղադրում են կոմերցիոն գաղտնիքի գողության և բանկային մեքենայությունների իրագործման մեջ։ Ուիթաքերը հստակեցրել է, որ Huawei Technologies կորպորացիայի 2 ստորաբաժանումների…


