Մեսուտ Օզիլ
Օզիլի գործակալը բանակցություններ է ունեցել Դի Սի Յունայթեդի հետ
«Դի Սի Յունայթեդը» դեռ ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Ֆուտբոլիստը մեկ տարուց հնարավոր է ձեռք բերի ազատ գործակալի կարգավիճակ: Չորեքշաբթի օրը 30-ամյա գերմանացու գործակալը բանակցություններ է ունեցել ամերիկական ակումբի ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել է 2020 թվակնին ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հարցը:
Օզիլը հայտնել է, թե ինչու է շիկահեր դարձել
«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը օրերս շիկահեր էր դարձել: Գերմանացի ֆուտբոլիստը նշել է սանրվածքը փոխելու պատճառը: «Գրազը պարտվել եմ Լյակազետին: Իրար հետ մրցում էինք դարպասապաձողին դիպչելու համար: Մենք բոլորս պարտվեցինք՝ ես, Մուստաֆին և Կոլաշինացը: Այդպիսին է կյանքը», – նշել է 30-ամյա խաղացողը:
Արսենալի 2 խաղացող կարող է տեղափոխվել Ֆեներբահչե
Հավանական է, որ «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը կփոխի ակումբային գրանցումն տրանսֆերային այս պատուհանի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Fotospor-ը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, գերմանացի խաղացողի գործակալը հանդիպել է թուրքական «Ֆեներբահչե»-ի ներկայացուցիչների հետ: Ակումբը պատրաստ է նրան տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ տալ: Օզիլի հետ միասին Թուրքիա կարող է տեղափոխվել նաև «զինագործներ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Շկոդրան…



