Հավանական է, որ «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը կփոխի ակումբային գրանցումն տրանսֆերային այս պատուհանի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Fotospor-ը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, գերմանացի խաղացողի գործակալը հանդիպել է թուրքական «Ֆեներբահչե»-ի ներկայացուցիչների հետ: Ակումբը պատրաստ է նրան տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ տալ:
Օզիլի հետ միասին Թուրքիա կարող է տեղափոխվել նաև «զինագործներ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Շկոդրան Մուստաֆին:
2018/19 մրցաշրջանում 30-ամյա խաղացողը 36 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում՝ հեղինակելով 6 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: