Մեսսին՝
The Best. Մեսսին՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին։ The Best տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Ինտեր Մայամիի» ներկայացուցիչ Լիոնել Մեսսին։ Նշենք, որ մրցանակին հավակնում էին նաև ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Նշենք, որ Մեսսին ավելի վաղ արժանացել էր նաև «Ոսկե գնդակի» մրցանակին։

