Մեսրոպ Առաքելյան

  • Արայիկ Հարությունյանը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը

    Արայիկ Հարությունյանը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների կողքին լինելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախկին պաշտոնյայի և նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքն՝ ուղղված Արցախը սոցիալական աղետից դուրս բերելուն և դրա հետևանքները հաղթահարելուն։…

  • Մակունցը անդրադարձել է Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին

    Մակունցը անդրադարձել է Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին

    ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին և այն տեղեկություններին, որ նա հրաժարական է տվել, որպեսզի պատրաստվի ընտրություններին, հնարավոր է՝ ՔՊ-ի հետ միասին, Մակունցը ասաց՝ ես նույնպես լսել եմ մամուլի այդ հրապարակումներին, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե հենց պարոն Առաքելյանը պարզաբանի,…

  • Մեսրոպ Առաքելյանը թողնում է նախարարի պաշտոնը

    Մեսրոպ Առաքելյանը թողնում է նախարարի պաշտոնը

    Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ թողնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Այս մասին նա հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը,…

  • Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը համագործակցության հուշագիր են ստորագրել

    Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը համագործակցության հուշագիր են ստորագրել

    Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է: Ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը,…

  • Արցախցիներին աջակցելու համար Կառավարությունը հավելյալ 7 մլրդ կտրամադրի

    Արցախցիներին աջակցելու համար Կառավարությունը հավելյալ 7 մլրդ կտրամադրի

    Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ 2021 թվականի պետբյուջեում վերաբաշխում անելի նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից նախարարության տրամադրել 7 միլիարդ 548 հազար դրամ, որը պետք է ուղղվի արցախցիների ապրիլ ամսվա աջակցության ֆինանսավորումն ապահովելը։ Առաքելյանն ասաց, որ այս տարվա մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Արցախի քաղաքացիներին…

  • Շուրջ 80 հազար արցախցու երեկ աջակցություն է տրամադրվել․ նախարար

    Շուրջ 80 հազար արցախցու երեկ աջակցություն է տրամադրվել․ նախարար

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ երեկ մոտ 80 հազար քաղաքացու՝ արցախցիներին աջակցության ծրագրի շրջանակներում, տրամադրվել է 68 հազար դրամ։ Գումարները փոխանցվել են քաղաքացիների հաշիվներին։ Առաքելյանի խոսքով՝ 5,5 միլիարդ դրամի շրջանակներում գործընթացը շարունակվում է։

  • Նախագահականում քննարկվել է արցախցիների և հաշմանդամ դարձածների աջակցության ծրագրերը

    Նախագահականում քննարկվել է արցախցիների և հաշմանդամ դարձածների աջակցության ծրագրերը

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց պետական աջակցության ծրագրերին: Նախագահ Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և…

  • Մեր բոլոր ջանքերն ուղղված են արցախցիների բարեկեցիկ կյանքի վերականգնմանը. Առաքելյան

    Մեր բոլոր ջանքերն ուղղված են արցախցիների բարեկեցիկ կյանքի վերականգնմանը. Առաքելյան

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի էջում տեղեկացրել է Արցախ այցի շրջանակներում տեղի ունեցած հերթական հանդիպման մասին: «Այցիս շրջանակում հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյան հետ։ Քննարկել ենք արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերը, դրանց ընթացքն ու արդյունքները։ Կարևորելով սոցիալական ապահովության ոլորտի կայունացումը՝ որպես առաջնահերթություն ենք սահմանել այդ ուղղությամբ…

  • Քննարկել ենք Արցախ վերադարձողների կայուն եկամուտ ունենալու անհրաժեշտությունը․ նախարար

    Քննարկել ենք Արցախ վերադարձողների կայուն եկամուտ ունենալու անհրաժեշտությունը․ նախարար

    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այց է կատարել Արցախ ու հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Առաքելյանի Facebook-ի էջից։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կարևորությունը, որն էականորեն նպաստել է արցախցիների բնականոն կյանքին վերադառնալուն։ «Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է, որը հնարավորություն…

  • Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի հետ

    Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի հետ

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների, ծնելիության խթանման վերաբերյալ մի շարք առաջնահերթություններ: Կարևորել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերն ու համատեղ աշխատանքը ժողովրդագրության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության և երիտասարդությանն ուղղված…

  • Հայաստանում միասնական սոցիալական ծառայություն կստեղծվի

    Հայաստանում միասնական սոցիալական ծառայություն կստեղծվի

    Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ կարևորելով արդյունավետ մեխանիզմների կիրառումն ու սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը։ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես…

  • Քննարկվել են Արցախում բնակարանաշինության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր

    Քննարկվել են Արցախում բնակարանաշինության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր

    Արցախ կատարած աշխատանքային այցիս շրջանակում Հայաստանի կառավարության գործընկերներիս հետ հանդիպել ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի կառավարության ներկայացուցիչներին։ Այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ առաքելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարարի հետ

    Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարարի հետ

    Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ Արցախ աշխատանքային այցի ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել,…

  • Հարությունյանը ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

    Հարությունյանը ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝…