Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ 2021 թվականի պետբյուջեում վերաբաշխում անելի նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից նախարարության տրամադրել 7 միլիարդ 548 հազար դրամ, որը պետք է ուղղվի արցախցիների ապրիլ ամսվա աջակցության ֆինանսավորումն ապահովելը։
Առաքելյանն ասաց, որ այս տարվա մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Արցախի քաղաքացիներին կտրամադրվի 68 հազարական դրամ։ Նա նշեց, որ նախորդ ամիս նույն ծրագրով աջակցություն է ստացել ավելի քան 101 հազար արցախցի։
ԱՍՀ նախարարը հայտնեց նաև, որ մինչ այժմ Կառավարությունն արցախցիներին ցուցաբերել է արդեն մոտ 33 միլիարդ դրամի աջակցություն։

