Մեսրոպ Մեսրոպյան
Կոտայքը նոր մարզպետ ունի
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Մեսրոպ Մեսրոպյանը պաշտոնապես ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվեց Ահարոն Սահակյանը։ Նշենք, որ Մեսրոպյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի նոյեմբերին։
Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Մեսրոպյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը: Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին:
Մեսրոպ Մեսրոպյանը՝ Կոտայքի մարզպետ
Այսօր՝ Կառավարության նիստում, Մեսրոպ Մեսրոպյանին Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշում ընդունվեց։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Մեսրոպյանը եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ու հրաժարական է տվել՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ Մեսրոպյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ պատասխանատվության չափը լավ է հասկանում։ Հիշեցնենք, որ Կոտայքի նախկին մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր,…
Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այս մասին որոշման նախագիծն ընգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում: Մինչ այդ Մեսրոպ Մեսրոպյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր։ Նոյեմբերի 16֊ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։




