Միացյալ որոշում
Ավարտվել է «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժությունը
Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում ամփոփվել է «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժությունը, որին ներգրավված էին նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները: Հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և կարգապահություն, զորավարժության ընթացքում գործել են վարժ, համաձայնեցված գործողություններով կրկին հաստատել առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

