միլան

  • Պիոլին ասել է, թե ինչու այդքան շուտ փոխարինվեց Իբրան

    Պիոլին ասել է, թե ինչու այդքան շուտ փոխարինվեց Իբրան

    «Միլան» – «Յուվենտուս» խաղի առաջին կեսի 28-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը փոխարինվեց։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Օլիվիե Ժիրուն։ Իբրայի փոխարինմանն անդրադարձել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։ Վերջինս նշել է, որ Իբրան ցավ է զգացել աքիլեսյան գարշապարի մասում որից հետո փոխարինվել է։ Պիոլին հույս է հայտնել, որ Իբրահիմովիչը դաշտ կվերադառնա առաջիկայում։ Պիոլիի խոսքերը փոխանցում է…

  • 18-ամյա սերբ պաշտպանը կարող է հայտնվել Միլանում

    18-ամյա սերբ պաշտպանը կարող է հայտնվել Միլանում

    Սերբական «Ցրվենա Զվեզդայի» 18-ամյա պաշտպան Մարկո Լազետիչը հայտնվել է իտալական «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Sports-ից։ Նշվում է, որ միլանյան ակումբից արդեն բանակցություններ վարել են Լազետիչի տրանսֆերի շուրջ։ Հատկանշական է, որ սերբ պաշտպանին այս մրցաշրջանում հաջողվել է դառնալ 5 գոլի հեղինակ։

  • Իբրան հանդիպել է Հռոմի Պապին

    Իբրան հանդիպել է Հռոմի Պապին

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իբրայի Instagram-ից։ Նա գրել է, որ Պապին է նվիրել իր նոր գիրքը՝ «Ադրենալինը», ինչպես նաև իր համարով մարզաշապիկ։ «Այս մարզաշապիկով ես կախարդում եմ խաղադաշտում», – ասել է Իբրան Պապին։  

  • Զլատանը մի քանի ամսից կարող է հեռանալ Միլանից

    Զլատանը մի քանի ամսից կարող է հեռանալ Միլանից

    Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը կարող է եկող ամառ լքել միլանյան ակումբը։ Բանն այն է, որ «Միլանի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում Իբրային։ Այս մասին տեղեկացնում է Tutto Mercato Web-ը։ Նշվում է, որ իտալական ակումբի ղեկավարությունն աչքի տակ է առել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, որպես Զլատանին փոխարինող։ Հիշեցնենք, որ Իբրայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է…

  • Միլանն ու Ինտերը կփորձեն ձեռք բերել Մխիթարյանին

    Միլանն ու Ինտերը կփորձեն ձեռք բերել Մխիթարյանին

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից» արդեն այս ձմեռ։ Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն։ Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված են Ա Սերիայի լավագույն ակումբներից «Միլանն» ու «Ինտերը»։ Ըստ աղբյուրի՝ հայազգի կիսապաշտպանը կարող է հեռանալ անվճար, քանի որ Մխիթարյանի ու հռոմեական ակումբի միջև կնքված պայմանագրում կա կետ, որ հայ ֆուտբոլիստը կարող…

  • Զլատանը 16-րդ անգամ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթից

    Զլատանը 16-րդ անգամ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթից

    Շվեդական ֆուտբոլի աստղ Զլատան Իբրահիմովիչը առնվազն մեկ տարով էլ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթն առաջին անգամ շահելու բերկրանքից․ բանն այն է, որ «Միլանը» դուրս մնաց ՉԼ-ից։ Խմբային փուլում Իբրայի ակումբը չկարողացավ նույնիսկ խմբում 3-րդ տեղը գրավել․ նրանք ավարտեցին վերջին հորիզոնականով։ Նշենք, որ անցումային են առաջին և երկրորդ տեղերը։ Հատկանշական է, որ Իբրան 16 անգամ մասնակցել է…

  • Իբրան կրկնեց Պիոլիի ռեկորդը

    Իբրան կրկնեց Պիոլիի ռեկորդը

    Ա Սերիայի «Ջենոա» – «Միլան» հանդիպման ժամանակ շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը ռեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Հանդիպման 10-րդ րոպեին Իբրան բացեց հաշիվը։ Սա Զլատանի 31-րդ գոլն էր՝ 38 տարեկան դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ շվեդ հարձակվողը կրկնել է «Նովարայի» նախկին հարձակվող Սիլվիո Պիոլիի ռեկորդը։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով՝ հօգուտ…

  • Կդառնայի նախագահ, եթե զբաղվեի քաղաքականությամբ․ Իբրա

    Կդառնայի նախագահ, եթե զբաղվեի քաղաքականությամբ․ Իբրա

    Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է սպորտն ու քաղաքականությունը։ Իբրայի խոսքերը փոխանցում է The Giardian-ը։ Իբրահիմովիչը նշել է, որ սպորտը միավորում է մարդկանց, իսկ քաղականությունն անում է հակառակը։ Նրա խոսքով՝ սպորտի միջոցով ինքը սեր է տարածում։ Իբրան ընդգծել է նաև, որ եթե ինքը զբաղվեր քաղաքականությամբ, ապա կդառնար նախագահ։

  • Իբրան մեկ դուբլով երկու ռեկորդ է սահմանել

    Իբրան մեկ դուբլով երկու ռեկորդ է սահմանել

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիը «Ֆլորենտինայի» հետ խաղում կարողացավ դուբլի հեղինակ դառնալ՝ այդպիսով սահմանելով միանգամից 2 ռեկորդ։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Իբրան դարձավ Ա Սերիայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով առաջնությունում խփում է մեկից ավել գոլ։ Բացի դա, Զլատանը նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում թոփ 5 լիգաներում դարձել է դուբլի…

  • Իբրահիմովիչը նոր պայմանագիր կկնքի Միլանի հետ

    Իբրահիմովիչը նոր պայմանագիր կկնքի Միլանի հետ

    «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մեծ հավանականությամբ, կերկարաձգի «ռոսոներիների» հետ գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ Իբրահիմովիչի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Զլատանի հետ նոր պայմանագիր կնքելուց առաջ «Միլանի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների պայմանագրեր։ Իբրահիմովիչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև…

  • Իբրան կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ

    Իբրան կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ

    Շվեդական ֆուտբոլի 40-ամյա աստղ Զլատան Իբրահիմովիչը իր կարիերան կշարունակի առնվազն ևս 2 տարի։ Բանն այն է, որ հարձակվողն ու իտալական «Միլանը» համաձայնեցրել են նոր պայմանագրի կետերը և պատրաստ են թարմացնել եղած պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու 2023 թվականի հունիսը։

  • Միլանը կփորձի ձեռք բերել Մխիթարյանին

    Միլանը կփորձի ձեռք բերել Մխիթարյանին

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ «Ռոմայում» ստեղծված իրավիճակից կարող է օգտվել իտալական «Միլանը»։ Այս մասին գրում է Sempremilan-ը։ Նշվում է, որ Մխիթարյանը ցանկանա հեռանալ հռոմեական ակումբից, ապա միլանյան ակումբը փորձելու է ձեռք բերել նրա տրանսֆերը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի նկատմամբ «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում այս ամառվանից։

  • Իբրան մտադիր չէ ավարտել կարիերան

    Իբրան մտադիր չէ ավարտել կարիերան

    Շվեդիայի ազգային հավաքականի ու «Միլանի» 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ չի ցանկանում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Նրա խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն։ Իբրան նշել է, որ ուզում է խաղալ հնարավորինս շատ և չմտածել կարիերան ավարտելու մասին։ Շվեդ ֆուտբոլիստը չի ցանկանում դառնալ այն խաղացողներից, ովքեր կարիերան ավարտելուց հետո մտածում են, որ կարող էին ավելի…

  • Միլանը՝ Չեմպիոնների Լիգայի հակառեկորդի հեղինակ

    Միլանը՝ Չեմպիոնների Լիգայի հակառեկորդի հեղինակ

    Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Միլանը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ։ Չորս տուրից հետո Ստեֆանո Պիոլիի գլխավորած ակումբը վաստակել է ընդամենը մեկ միավոր։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այս ցուցանիշը «ռոսոներիների» պատմության մեջ հակառեկորդային է՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակում։