«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Իբրայի Instagram-ից։
Նա գրել է, որ Պապին է նվիրել իր նոր գիրքը՝ «Ադրենալինը», ինչպես նաև իր համարով մարզաշապիկ։ «Այս մարզաշապիկով ես կախարդում եմ խաղադաշտում», – ասել է Իբրան Պապին։