Միլովան Ջուկիչ
Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը
Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան–Ֆինլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ կսպասարկի խաղը։Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: Հայտնում է ՀՖՖ–ի պաշտոնական կայքը:

