միխայել շումախեր
Հեմիլթոնը հաղթեց Իսպանիայի Մեծ մրցանակը և գերազանցեց Շումախերի ռեկորդը
Ֆորմուլա-1-ի Իսպանիայի Մեծ մրցանակը հաղթանակով է ավարտել «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ 156-րդ անգամ Հեմիլթոնը իր կարիերայի ընթացքում բարձրացել է Ֆորմուլա-1-ի փուլերի մրցանակային հարթակ և արդեն գերազանցել է գերմանացի Միխայել Շումախերի ռեկորդը։ Հեմիլթոնը 132 միավորով գլխավորում է ընդհանուր հաշվարկը։ Երկրորդ տեղում 95 միավորով Մաքս Ֆերստապենն է։ Ֆորմուլա-1․ Իսպանիայի Մեծ մրցանակ Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 66 շրջան Մաքս Ֆերստապեն («Ռեդ…
Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի լավագույններից է. Ֆետել
«Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ, Ֆորմուլա-1-ի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի նվաճումները մեծ գնահատանքի է արժանացրել «Ֆերարիի» Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը։ «Պետք է Հեմիլթոնին համարենք լավագույններից մեկը, ստիպված ենք։ Նա վաղուց է Ֆորմուլա-1-ում և ամենահաջողակներից է։ Միխայել Շումախերից հետո արդար է նշել նրա անունը։ Սակայն Ֆորմուլա-1-ը շատ էփոխվել։ Սխալ է համեմատել տարբեր սերունդների ներկայացուցիչներին։ Անկասկած է, որ…
Շումախերի երկարամյա ռեկորդը գերազանցվեց Հեմիլթոնի կողմից
«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը հաղթեց Ռուսաստանի Գրան Պրիում, ռեկորդ է սահմանել, որը 18 տարի շարունակ պատկանում էր Միխայել Շումախերին: Շումախերը 2001 թվականի Բելգիայի Գրան Պրիում Հայրտոն Սեննային գերազանցել է մրցարշավների քանակով, որոնցում նրան հաջողվել է փայլել: Կարիերայի ավարտին գերմանացու կողմից սահմանված ուղենիշը հասել է 142-ի: Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Հեմիլթոնը գերազանցել է այդ նվաճումը։ Սոչիում…
Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից
«Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ավտոարշավորդը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հեռացել է Ֆրանսիայից: Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի հետևանքով մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել էին:
Marca-ն կպարգևատրի Կրիշտիանու Ռոնալդուին
Հուլիսի 29-ին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Marca պարբերականի կողմից կպարգևատրվի Լեգենդ» մրցանակով: 34-ամյա ֆուտբոլիստը այդ մրցանակին կարժանանա ամբողջ կարիերայի ընթացքում գրանցած ձեռքբերումների համար: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ռոնալդուն 29 գավաթ է նվաճել, որոնցից երկուսը՝ Պորտուգալիայի ազգային հավաքականում: 1 մրցանակ նա ստացել է «Սպորտինգում», 9-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 15-ը`«Ռեալ Մադրիդում», և 2-ը` «Յուվենթուսում»: Իսկ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն իր…
Միխայել Շումախերին նկատել են Մայորկա կղզում
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ընտանիքին տեսել են Մայորկա կղզում, այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Ըստ տեղեկության` գերմանացին եղել է ընտանիքի անդամների հետ: Մինչ օրս նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, դրա համար նրա հետ շրջում է նաև բժշկական անձնակազմը: Ականատեսները պնդում են, որ գերմանացի մարզիկին տեսել են ուղղաթիռի ուղևորների մեջ, որոնց թվում է…
Շումախերը ձմեռն անցկացրել է Մալյորկա կղզում գտնվող 34 մլն դոլար արժողությամբ առանձնատանը
«Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերը շարունակել է վերականգնողական բուժումը Մալյորկա կղզում իր ընտանիքին պատկանող ավելի քան 34 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, գրում է Daily Mail-ը: «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի հարևանները նկատել են, թե ինչպես է Շումախերը բժիշկների խմբի ուղեկցությամբ Port d’Andratx ամառանոց ժամանում, գերմանական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ նրա ընտանիքը մի քանի…
Շումախերն այլևս գամված չէ անկողնուն
Armsport.am-ի փոխանցմամբ, որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ: Լեգենդար մարզիկն այլևս գամված չէ անկողնուն և կապված չէ կենսական ապարատների հետ, բայց ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի, որը գերազանցում է 50 հազար ֆունտը, հայտնում է Daily Mail-ը: Շումախերն իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում: Ընկերներին առաջվա…