fbpx
Սպորտ

Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի լավագույններից է. Ֆետել

«Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ, Ֆորմուլա-1-ի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի նվաճումները մեծ գնահատանքի է արժանացրել «Ֆերարիի» Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը։

«Պետք է Հեմիլթոնին համարենք լավագույններից մեկը, ստիպված ենք։ Նա վաղուց է Ֆորմուլա-1-ում և ամենահաջողակներից է։ Միխայել Շումախերից հետո արդար է նշել նրա անունը։

Սակայն Ֆորմուլա-1-ը շատ էփոխվել։ Սխալ է համեմատել տարբեր սերունդների ներկայացուցիչներին։ Անկասկած է, որ Հեմիլթոնն առանձնանում է իր սերնդի մյուս մրցարշավորդներից»,- Ֆետելի խոսքերն է փոխանցում Motorsport-ը։

Հիշեցնենք, որ Հեմիլթոնն առաջին տիտղոսը նվաճել է 2008-ին «Մաքլարենում»։ 2013-ին նա տեղափոխվեց «Մերսեդես» և չեմպիոն դարձավ նաև 2014, 2015, 2017, 2018 թվականներին։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Մեծ մրցանակում հաջող մրցելույթի դեպքում Հեմիլթոնը հնարավորություն կունենա ժամանակից շուտ նվաճել 6-րդ տիտղոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ