միջադեպ

  • Ոստիկանությունը բերման է ենթարկել մեքենան վնասող երիտասարդներին

    Ոստիկանությունը բերման է ենթարկել մեքենան վնասող երիտասարդներին

    ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են. «Հունվարի 18-ին լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան…

  • Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին հայտնի են նոր տեղեկություններ

    Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին հայտնի են նոր տեղեկություններ

    Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։ Տեղեկացնում է shamshyan.com-ը։

  • Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

    Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

    Երեկ զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Այս պահին ընթանում է քննություն: Նա նշեց, որ գործը քննում է Ռազմական ոստիկանությունը: Այլ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք, որ երեկ հավաքակայան ուղևորվող ավտոբուսը շրջափակվել…

  • Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի (Տեսանյութ)

    Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 9-ի (Տեսանյութ)

    Թուրքիայում արագընթաց գնացքի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով տրանսպորտի նախարարին: Հաղորդվում է, որ միջադեպի զոհ է դարձել 8 ուղևոր և մեքենավարը: Նախարարի խոսքով՝ վթարից հետո վագոններից մեկն ընկել է վերգետնյա հետիոտնային անցումի վրա:

  • Ելույթի ժամանակ չարենցավանցիները սկսեցին վանկարկել «Մարզպետ հեռացիր»

    Ելույթի ժամանակ չարենցավանցիները սկսեցին վանկարկել «Մարզպետ հեռացիր»

    armVote-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ չարենցավանցիները սկսեցին բղավել, որ կարեւոր բան ունեն ասելու: Պարզվեց, որ խոսքը քաղաքի թիվ 3 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին է: Նրանք սկսեցին վանկարկել «Մարզպետ հեռացիր»: