fbpx
Իրավական

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

Երեկ զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Այս պահին ընթանում է քննություն: Նա նշեց, որ գործը քննում է Ռազմական ոստիկանությունը: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ երեկ հավաքակայան ուղևորվող ավտոբուսը շրջափակվել էր մեքենաներով, մի խումբ երիտասարդներ կռվի նպատակով ներխուժել էին ավտոբուս:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ