միջազգաին քաղաքականություն
Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին: Այս մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։ «Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում։ Բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական է՝ ըստ միջազգային իրավունքի, և խարխլում է պաղեստինաիսրայելական…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ հոկտեմբերի 25-ին, TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել ԱՄՆ: «Պարոն Թրամփը շատ անկեղծ է իմ նկատմամբ, նա միշտ շատ ազնիվ է: Իհարկե, մենք կպատասխանենք հրավերին և պատվիրակությամբ ԱՄՆ կմեկնենք նոյեմբերի 13-ին»,-ասել է նա: ԱՄՆ նախագահն Էրդողանին հրավեր էր ուղարկել…
Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի։ Վարչապետը նշել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Սիրիայի պատերազմում ներգրավված երկրներին՝ այդ թվում և…
ԱՄՆ-ն և Ճապոնիան նախնական համաձայնության են եկել առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ իմ վարչակազմը կարողացել է հասնել Ճապոնիայի հետ սակագնային խոչընդոտների վերաբերյալ նախնական համաձայնության, և ես մտադիր եմ կնքել համաձայնագիրը առաջիկա շաբաթներին»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Սակայն, ինչպես փոխանցում է…