միջազգային կազմակերպություն
Միջազգային ինը կազմակերպություն կոչ են արել կանխել հայերի ցեղասպանությունը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայումս առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում: «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է. «Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ դնելով՝ Ադրբեջանի բռնապետությունը…
Գարեգին Երկրորդը դիմել է միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը: Հ այտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ…
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման աշխատանքներին
Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության…
Շիրակ օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Նշենք, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին: Մամուլում…
G7-ում եկամուտների անհավասարությունը շարունակվում է
Յոթի խմբի երկրներում բնակչության տարբեր խմբերի եկամուտների տարբերությունը շարունակում է մեծանալ: Այս մասին ասված է Oxfam միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում, որը պայքար է մղում աշխարհում աղքատության և սոցիալական անարդարության դեմ: Զեկույցը հրապարակվել է «յոթնյակի» երկրների ղեկավարների Բիարիցի գագաթնաժողովի սկսվելուց երկու օր առաջ, որը նվիրված է տարբեր բնագավառներում տիրող անհավասարության թեմաներին: «Յոթնյակի»…
Հաագայում տոնել են Ազնավուրի 95-ամյակը
Մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։ «Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ», – ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան…