միջազգային կարգավիճակ
Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ժողովրդավարական հասարակություն ունենալու իրավունքը. ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Մենք շնորհավորում ենք Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ: Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այս համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, դրա լավագույն…
ՀՀ ՄԻՊ-ին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու…


