միջազգային օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայանում նոր վերանորոգված հատվածը շահագործման է հանձնվել
«Զվարթնոց» օդանավակայանում շահագործման է հանձնվել նոր վերանորոգված հատվածը՝ բարձրացնելով արդյունավետությունը և ապահովելով հարմարավետ ճանապարհորդություն։
New York Times-ի լրագրողը արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից
«New York Times»-ի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Twitter-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում է թուրքական 2 F-16 կործանիչ: «Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ»,- գրել է նա։ «Հուլիսի վերջին Թուրքիան Ադրբեջան է ուղարկել մի քանի F-16 կործանիչներ ՝ մասնակցելու համատեղ…
Օգոստոսի 28-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22։00-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 Ավիատոմսի արժեքը՝ 12300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք,…
Հրաձգություն Պակիստանի օդանավակայանում․ կան զոհեր
Անհայտ տղամարդը այսօր՝ հուլիսի 3-ին, կրակ է բացել պակիստանյան Լահորա (Փենջաբի նահանգ) քաղաքի միջազգային օդանավակայանում։ Պատահարի հետևանքով րկու մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է նահանգի ոստիկանությունը։ Իրավապահների տեղեկություններով՝ հանցագործին հաջողվել է վնասազերծել և հասցնել ոստիկանական բաժին՝ հարցաքննության։ Օդանավակայանի մոտ այդ ընթացքում տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ։ Ավտոմեքենաների մուտքն օդանավակայան անվտանգության նկատառումներով ժամանակավորապես արգելված է։…
Հուսիթները հարձավել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա
Հուսիթները հարձակվել են Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի վրա: Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 1 զոհի և 7 վիրավորի մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորների թվում կա 3 կին և 2 երեխա: Տուժածների շարքում Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և…
Շրի Լանկայի օդանավակայանի մոտակայքում ռումբ է վնասազերծվել
Շրի Լանկայում Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել: Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Գիհանա Սենեվիրատնեի խոսքերով՝ պայթուցիկ սարքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ ահազանգ է հնչել, որ օդանավակայից քիչ հեռու կասկածելի իր կա։ Ռազմաօդային ուժերի աշխատակիցները վնասազերծել են ռումբը՝ վերահսկվող պայթյունով։ Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի են…
Դուբայի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները
Փետրվարի 15-ի առավոտյան Դուբայի միջազգային օդանավակայանը դրոնների ակտիվության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները: Թռիչքները դադարեցվել են տեղական ժամանակով 10:13-ից մինչեւ 10:45: Այս մասի հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Օդային փոխադրումների վրա ազդող անօդաչուների խնդիրը արդիական է դարձել Բրիտանիայում և ԱՄՆ-ում տեղի ունեցող նման միջադեպերի մասին լուրերից հետո: Հունվար ամսին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի թռիչքները մոտ մեկ…
Ինչպես են Սիրիայի ՀՕՊ համակրագերը հետ մղում Իսրայելի գրոհը
Արդեն տեղեկացրել ենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում: Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոսի երկնքում իսրայելական հրթիռներ են ոչնչացրել. հայտնում է РИА Новости-ն: SANA գործակալության հաղորդմամբ` Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում: Գրոհի հետևանքով վնասվել է պահեստ: SANA-ն կադրեր է հրապարակել, որոնցում երևում է` ինչպես են Սիրիայի ՀՕՊ համակրագերը հետ մղում Իսրայելի…








