fbpx
Աշխարհ

Շրի Լանկայի օդանավակայանի մոտակայքում ռումբ է վնասազերծվել

Շրի Լանկայում Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել:

Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Գիհանա Սենեվիրատնեի խոսքերով՝ պայթուցիկ սարքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ ահազանգ է հնչել, որ օդանավակայից քիչ հեռու կասկածելի իր կա։ Ռազմաօդային ուժերի աշխատակիցները վնասազերծել են ռումբը՝ վերահսկվող պայթյունով։

Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի են ունեցել ահաբեկչական 8 հարձակումներ: Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ