միջխորհրդարանական հանձնաժողով
Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Աշոտ Ղուլյանի հետ
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարեւորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել…
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը
Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․ Հայտարարություն Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման…
Վահագն Թևոսյանը լքում է միջխորհրդարանական հանձնաժողովները
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը լքում է միջխորհրդարանական հանձնաժողովները, ինչպես նաև դադարեցնում է բարեկամական խմբերին իր անդամակցությունը: Նշենք, որ Թևոսյանը ՀՀ ԱԺ և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում է: Թևոսյանը Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղըզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերի անդամ է: Այս փոփոխության…
Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը
Մայիսի 15-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության գործընկերներին և հայոց երկու խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստի կապակցությամբ, որն առաջինն է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել…
Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները
Մայիսի 15-ին Ազգային ժողովում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ճեպազրույցը, որի ընթացքում երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի արդյունքներին: Աշոտ Ղուլյանն իր և գործընկերների անունից գոհունակություն է հայտնել կայացած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի…





