միջոցառումների ծրագիր
Կառավարության 2021-26թթ․ գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատվեց
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-ից 2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը հաստատվեց։ Վերջինս տեղի ունեցավ Կառավարության այսօրվա նիստում։ Նշենք, որ միջոցառումների ծրագիրը բաղկացած է 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից։ Ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում տրված խոստումների ու մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության թիրախների վրա։
Կառավարությունը տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ է մշակում
Կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մշակելու են այդ ծրագրից բխող միջոցառումների ծրագիր, սակայն դրանից զատ կազմվելու է նաև տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց դրանք․ ―վերանայել բոլոր ներդրումային ծրագրերը, ―կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ մշակել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդրի լուծման…
Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ
Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կիրականացվեն համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական տարում նախատեսված միջոցառումները կազմակերպիչները ներկայացրեցին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ` 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստեղծվել են հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա կազմը: Հանձնաժողովը կազմել է միջոցառումների ցանկ:…




