Միջուկային պատերազմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն ավելի վտանգավոր է մարդկության համար, քան միջուկային պատերազմը։ «Սա գլխավոր էքզիստենցիալ սպառնալիքն է մարդկության համար, որին երբեւէ բախվել ենք, ներառյալ միջուկային զենքը»,- ասել է Բայդենը։ Ավելի վաղ Բրիտանական անտարկտիդյան ծառայությունը (BAS) հայտարարել էր նոր սառցաբեկորի առաջացման մասին, որը չափերով գրեթե մոտ է Լոնդոնին։ 1 550 քառակուսի…
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝…
Միջուկային պատերազմի վտանգներն աճում են, իրավիճակն աշխարհում դառնում է վտանգավոր, և սա բազմաթիվ պատճառներ ունի, այդ թվում՝ երկրների միջև վստահության պակասը, երկխոսության անբավարարությունը, գիտության և տեխնիկայի արագ զարգացումը և նոր տեխնոլոգիաները։ Այս մասին Коммерсантъ թերթին տված հարցազրույցում ասել է զինաթափման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն։ «Շատ վերլուծական կազմակերպություններ, սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետներ խոսում…
Վաշինգտոնը դիտարկում է Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի՝ սպառազինման և ռազմավարական կայունության շրջանակներում միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարության վերահաստատման հարցը: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: «Այս հարցն առավել լայն միջգերատեսչական քննարկման փուլում է գտնվում սպառազինման թեմայով: Այն մեզ մոտ մեկ տարի է, ինչ քննարկվում է: Մենք…
Պակիստանի վարչապետ Իմրան Խանն ասել է, որ Իսլամաբադը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից, եթե նույն քայլերը ձեռնարկի նաև Նյու Դելին։ Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքին։ «Որովհետև միջուկային պատերազմը ելք չէ։ Իսկ միջուկային պատերազմի գաղափարն ինքնին Հնդկաստանի և Պակիստանի միջև նշանակում է ինքնաոչնչացում»,- ավելացրել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանի երկարությունը…