միսկի խումբ
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Ալ Արաբիա հեռուստաալիքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. «Ալ Արաբիա. Ինչու՞ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։ Զոհրաբ Մնացականյան․ Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է:…
Լավրովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններին․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման, Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի ու Ադրբեջանի շփման գծում
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան…
Փաշինյան. «Խնդիր չի դրվում հայտարարելու՝ ես հաղթեցի, մյուս կողմը պարտվեց»
Դրական եմ վերաբերվում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը։ Այսօր Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել երկուստեք օրակարգերի…
Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցն ավարտվեց
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց մոտ երկու ժամ։ Այժմ քննարկմանը նորից միացել են Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի էր ունենում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։





