Միրալեմ Պյանիչ
Պյանիչը նարգիլե է ծխել ու ալկոհոլ օգտագործել․ նրան հեռացրել են հավաքականից
Թուրքական «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը հեռացվել է Բոսնիա և Հերցոգովինայի ազգային հավաքականից։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Նշվում է, որ պատճառը Պյանիչի կողմից նարգիլեի ու ալկոհոլի օգտագործումն է։ Այս մասին հայտնի է դարձել մի քանի կադրերի հրապարակումից հետո, որոնցում երևում է ծխող ու խմող Պյանիչը։ Ըստ աղբյուրի՝ սա է պատճառը, որ ֆուտբոլիստը բաց է…
Բարսայի կիսապաշտպանը տեղափոխվեց թուրքական ակումբ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց թուրքական «Բեշիքթաշ»։ Այս մասին տեղեկանում ենք ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ բոսնիացուն վարձակալվել է մեկ մրցաշրջանով, որի համար «Բեշիքթաշը» «Բարսային» վճարել է 2,75 միլիոն եվրո։
Ումտիտին ու Պյանիչը կհեռանան Բարսայից
Միրալեմ Պյանիչն ու Սամուել Ումտիտին կհեռանան կատալոնական «Բարսելոնայից»։ Այս մասին հայտնել է ակումբի գործադիր տնօրեն Մատեու Ալեմանին։ Նա նշել է, որ այս խաղացողները գիտեն և մարզչի կարծիքը, և ակումբի հնարավորությունները ու իրենց շփումը պատշաճ է։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ Պյանիչը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա։
Յուվեն ցանկանում է Բարսայից հետ բերել Պյանիչին
Իտալական «Յուվենտուսը» ցանկանում է իր թիմ հետ բերել «Բարսելոնա» տեղափոխված Միրալեմ Պյանիչին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Նշվում է, որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստմների փոխանակություն է առաջարկում «Բարսային»․ Աարոն Ռեմսին Պյանիչի փոխարեն։ Նշենք, որ Պյանիչը «Յուվեում» հանդես է եկել 2016-ից 2020 թվականների ընթացքում, որից հետո տեղափոխվել է կատալոնական ակումբ ու այնտեղ անցկացրել մեկ մրցաշրջան։
Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ
«Բարսելոնան» փորձում է լուծել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի բարձր աշխատավարձի հարցը: Քանի որ վերջին շրջանում ֆուտբոլիստի հեռանալով շահագրգռված է ակումբը, նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են 3 ակումբներ՝ «Յուվենտուսը», «Ռոման» և «Ինտերը»: Բայց այս ակումբներից որևէ մեկը տեղափոխվելու համար ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցման, ինչը նա չի ցանկանում անել: Այս մասին տեղեկանում ենք Diario…
Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ Բարսելոնա. Պյանիչ
«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչն մամուլի ասուլիս է տվել իր նոր թիմի կազմում: Նա հայտնել է, որ հպարտ է, որ տեղափոխվել է «Բարսելոնա»: «Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա»: Միշտ հիացել եմ, երբ դիտել եմ «Բարսելոնայի» հանդիպումները: Ցանկանում եմ հնարավորինս երկար ժամանակ անցկացնել այստեղ և բազմաթիվ գավաթներ նվաճել: Այժմ ակումբը ծանր վիճակում է: 2:8 հաշվով կրած…
Բարսելոնայի նորեկը վարակվել է կորոնավիրուսով
Diario SPORT-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը վարակվել է կորոնավիրուսով։ Պյանիչը կատալոնական ակումբ է տեղափոխվել հունիսին։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել էր 60 մլն եվրո: 2019/20 մրցաշրջանի ընթացքում Ա սերիայում անցկացրած 29 խաղում Պյանիչը խփել է 3 գոլ ու դարձել 9 գոլային փոխանցման հեղինակ: #FCB 🔵🔴 ⚠️ ÚLTIMA HORA: Pjanic, positivo por Covid19 ➕ Info en breve…
Պյանիչը կարիերան շարունակելու է Բարսելոնայում
«Բարսելոնայի» Twitter-ի էջը հայտնում է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը իր կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվել է 60 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված է 4 տարով, հրաժարագինը 400 մլն եվրո է: Քիչ առաջ կատալոնական ակումբի Twitter-ի էջը հաստատրել է նաև, որ Թուրինում կխաղա Արտուրը:
Բարսան և ՊՍԺ-ն պայքարում են Յուվենտուսի կիսապաշտպանի համար
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերով: Ակումբը պատրաստվում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ֆուտբոլիստին: Հայտնենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան» և ակումբը ավելի մեծ շանսեր ունի նրան ձեռք բերելու: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Պյանիչը մերժեց երկու գրանդի առաջարկ հանուն Բարսելոնա տեղափոխվելու
«Բարսելոնան» և «Յուվենտուսը» շարունակում են քննարկել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տեղափոխությունը: Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի 30-ամյա կիսապաշտպանը պատրաստ է կատալոնական ակումբ տեղափոխվել: Կողմերը կարող են պայմանագիր կնքել չորս տարի ժամկետով: Հայտնի է, որ Պյանիչը հրաժարվեց «Մանչեսթեր Յունայթեդից» և ՊՍԺ-ից ՝ առաջարկ ստանալով «Բարսելոնայից»: Աղբյուրը՝ Diario Sport
Պյանիչը՝ Չելսիի ուշադրության կենտրոնում
«Չելսիի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը։ Անգլիական թիմը կիսապաշտպանի համար կպայքարի ՊՍԺ-ի հետ։ Calciomercato-ի հաղորդմամբ՝ Պյանիչի համար իտալական ակումբը սպասում է ստանալ 60 միլիոն եվրո։
Մենք ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների Լիգան․ Պյանիչ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է թիմի ու դրա գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի մասին։ «Մենք վստահում ենք Սարիին: Մենք միասնական թիմ ենք: Մեր արդյունքները դրական են, բայց մարզիչը մեզանից ավելին է ուզում: Մենք շատ մեծ ներուժ ունենք ու ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների Լիգան։ Մենք ունակ ենք ավելիին», – Պյանիչի խոսքերը մեջբերում է Football-italia-ն:
Յուվենտուսը վստահ հաղթանակ տարավ Բոլոնիայի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Բոլոնիային»: Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով: Հանդիպման 19-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն շեշտակի հարվածով բացեց խաղի հաշիվը: 26-րդ րոպեին Դանիլոն հավասարեցրեց հաշիվը: 35-րդ րոպեին Միրալեմ Պյանիչը գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 22 միավորով առաջինն է, «Բոլոնիան» 9 միավորով Ա սերիայի 12-րդ հորիզոնականում…














