Միրզոյան
ՀՀ ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին։ «Այժմ մենք խոսում ենք համաշխարհային խառնաշփոթի, ինչպես նաև միջազգային իրավունքի, միջազգային կանոնների խախտման մասին։ Մենք այդ մասին խոսում ենք 2020 թվականից, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսվեց։ Մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։
Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական…
Միրզոյանը Վաշինգտոնում է. հայտնի է Բաքվի հետ բանակցությունների մեկնարկի օրը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
2022-ին 446 հազար դոլար գումար ենք փոխանցել մի քանի երկրում ՀՀ դեսպանությունների շենքերի վերանորոգման համար. Միրզոյան
«Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության նկատմամբ ունենք 200 հազար եվրո պարտք, և, ըստ այդ պարտքի մարման ժամանակացույցի, այն մարվելու է 2025 թվականին»: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա նաև նկատեց, որ այդ պարտքը 10 միլիոն դոլարից դարձել է…
Հայաստանը հանձնառու է և հաստատակամ կառուցել երկարատև, կայուն, արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում. Միրզոյան
Հայաստանը հանձնառու է և հաստատակամ կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ կառուցողականորեն ենք ներգրավված բանակցություններում հենց այսպիսի խաղաղության տեսլականով։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին: «Իհարկե, հասկանալիորեն Հայաստանը միայնակ չի կարող…
Ցավոք, չենք կարող արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը՝ Լավրովին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման սկզբում հայտարարեց, որ Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության ներքո, սակայն հիմա, ցավոք, չենք կարող արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը։
ԱԳ նախարարը Կիպրոսի գործընկերոջն է ներկայացրել բանակցություններում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները
Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև…
ԱԳ նախարարը Դերեք Հոգանին ներկայացրել է վերջին օրերի ադրբեջանական սադրանքները
Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում…
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման…
Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կլինի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
ԱԳ նախարարը Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը
Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն: Քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային…
Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահին
Ապրիլի 3-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը:…
Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում
Ապրիլի 3-4֊ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։ Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա…
Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Մալթա
Մարտի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայի Հանրապետությունում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանը Լաչինի միջանցքի արգելափակման դադարեցումը տեսնում է միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար Հայաստանն անհրաժեշտ է համարում միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը նախ ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում…














