Միքայել Արզումանյան

  • Արցախի ԱԺ պատգամավորները դիմել են Դավթյանին ու Քյարամյանին՝ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

    Արցախի ԱԺ պատգամավորները դիմել են Դավթյանին ու Քյարամյանին՝ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխելու հարցով

    Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:  

  • Միքայել Արզումանյանը կալանավորվել է

    Միքայել Արզումանյանը կալանավորվել է

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:

  • Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

    Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել: Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Գեներալ Արզումանյանին Նախագահը…

  • Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

    Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

    NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։    

  • Միքայել Արզումանյանը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

    Միքայել Արզումանյանը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

    Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական։ Սրա մասին հրամանագիրը Հարությունյանը ստորագրել է հոկտեմբերի 1-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Արզումանյանը ազատվել է ՊՆ ղեկավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

  • Կորստի վիշտը բոլորինս է, բոլորինս է նաև մեր գործը շարունակելու պարտքը․ Արցախի ՊԲ հրամանատար

    Կորստի վիշտը բոլորինս է, բոլորինս է նաև մեր գործը շարունակելու պարտքը․ Արցախի ՊԲ հրամանատար

    ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ուղերձ է հղել տարեմուտի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի զինակիցներ, Ավարտվում է հերթական տարին: Մեր ժողովուրդը շրջում է իր պատմության բարդագույն էջերից մեկը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում: Թշնամու ագրեսիան կասեցնելիս նահատակվել են մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ իրենց զոհաբերությամբ խափանելով Արցախն ամբողջովին…

  • ՊԲ հրամանատարը հանդիպել է Ռուստամ Մուրադովին

    ՊԲ հրամանատարը հանդիպել է Ռուստամ Մուրադովին

    Արցախի պաշտպանության բանակի Facebook-ի էջում գրված է․ «Նոյեմբերի 13-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր»: https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3857475160951492?__cft__%5B0%5D=AZXCN4TmEvEjCzmhTy-PgyF1UpuyJEsVeCkO-lvIZrVZh1rrHNKC-K9w5_-9cxYSYwEj7KFNfYLzo_BwZLh0toL-PtcniLX5S1IlCxN-8Y7RhAkNQu6Vci-BWYI50Jy4Nn-uWDU3IHI3JfzkICP-2_hX&__tn__=%2CO%2CP-R

  • Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը․ Պողոսյան

    Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը․ Պողոսյան

    Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»: Հիշեցնենք, որ վիրավորում ստանալու պատճառով Ջալալ Հարությունյանը ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից, որի փոխարեն նույն պաշտոնում է…

  • Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Արցախը նոր պաշտպանության նախարար ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Արցախը նոր պաշտպանության նախարար ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու…

  • Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

    Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Գնդապետ Ստեփան Գևորգյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնից:

  • Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

    Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

    Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: