fbpx
Արցախ

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Արցախը նոր պաշտպանության նախարար ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին ներկայացրել է իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

Արցախի նախագահը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի կատարածը և վստահություն հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետ կարձանագրի շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ:

ՊԲ-ի նորանշանակ հրամանատարը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր վստահության համար և խոստացել անել հնարավորը մեր ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:

Նշենք, որ Արզումանյանը մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլիի, Ասկերանի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ