Մխիթար Զաքարյան
Մխիթար Զաքարյանը դադարեցնում է պատգամավորական գործունեությունը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է դադարեցնել պատգամավորական գործունեությունը: «Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս…
Դատախազությունը խնդրահարույց է համարել ՍԴ դիրքորոշումը, որով ազատ արձակվեցին ՀԴ-ի պատգամավորները
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կապված ՍԴ վերջին որոշման հետ, որով ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի 3 պատգամավորներ։ Արմեն Չարչյանն ազատ է արձակվել Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ևս ազատ են արձակվել «Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ անհրաժեշտ ենք…
Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ևս ազատ են արձակվել
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին: Նշենք, որ երեկ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Մեղրիի նախկին ղեկավարին ու տեղակալին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական…
«Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ
Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Զաքարյանի համար որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեդմ բողոք էին ներկայացրել նրա պաշտպանները։ Սակայն Վերաքննիչ քերական դատարանը մերժել է բողոքը։ Հիշեցնենք, որ Զաքարյանը կալանավորվել էր 2 ամսով։
ԱԺ ընդդիմադությունը դիմելու է Սահմանադրական դատարան
Այսօր ԱԺ նիստի ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգմավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը։ Ընդդիմությունը հակասահմանադրական է որակում այն հանգամանքը, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, անձեռնմխելիության պայմաններում գտնվում են կալանքի տակ։ Հիշեցնենք, որ Մեղրիի ու Սիսիանի նախկին քաղաքապետերը կալանավորված են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու…
Ալեն Սիմոնյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Օգոստոսի 2-ին ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը միաձայն՝ 71 կողմ ձայներով, ընտրվեց ԱԺ նախագահ: ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրված ընդդիմադիր թեկնածուները՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը և նույն դաշինքի անդամ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը ստացել են զրոյական ձայն: Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն…
Ազգային ժողովը նախագահ չընտրեց․ լրացուցիչ նիստ կգումարվի
8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում պատգամավորները ԱԺ նախագահ պետք է ընտրեն։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Սարգսյանին։ Սակայն քվեարկությունը ընդահտվել է, քանի որ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ քվեարկությունը ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկում ընդդիմադիր…
Հայտնի է՝ երբ կկայանա Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը
Մեղրիի արդեն նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 16:30-ին: Նշենք, որ դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է:
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող համայքնապետերին սատարող ստորագրահավաքը` հերթական բեմադրություն
«Հայաստան» դաշինքի կողմից քաղաքացիներին ընտրակաշառք բաժանալու մի շարք դեպքերի բացահայտումից հետո Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը ամեն կերպ փորձում է հասարակության աչքին թոզ փչել և ներկայանալ որպես քաղաքական հալածյալ։ Սյունիքում ողջ հնարավորությունները գեներացրած և մի խումբ համայնքապետերի վրա հույսը դրած՝ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների արդյունքների տեսքով անակնկալի չէր սպասում։ Դաշինքի ցուցակում Սյունիքի համայնքապետերի ներգրավումը, պարզ է,…
Ինչի՞ մեջ է մեղադրվում Մեղրիի նախկին համայնքապետը․ ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար…
Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվեց
Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Զաքարյանը ձերբակալվել էր։ Նշենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։
Մեղրիի նախկին համայնքապետը ձերբակալվեց
Մեղրի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։ Այս մասին ArmTimes-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ ոստիկանները պառկեցրել են գետնին իր պաշտպանյալին, նկարահանել ու տեղափոխել նրան Ոստիկանության շենք։
Մեղրիի նախկին համայնքապետին պառկեցրել են գետնին ու ներս տարել ոստիկանության շենք․ փաստաբան
Մեղրիի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ոստիկանության շենքի մոտ պառկեցրել են գետնին, դա նկարահանել, այնուհետև ներս տարել նրան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշել է, որ Զաքարյանին ձերբակալելու համար հիմքեր են նախապատրաստվել Ոստիկանությունում։ Սարգսյանի գրառումն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։
Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության միջնորդությունը՝ քրեական հետապնդում հարուցել Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ։ ԿԸՀ-ն Զաքարյանի մասով նիստը պետք է անցկացներ երեկ, սակայն նա խնդրել էր հետաձգել նիստը, որ ինքը կարողանա ներկա գտնվել դրան։ Որոշվել էր նիստի օրը տեղափոխել այսօր՝ կիրակի, ու Զաքարյանը դրա մասին պատշաճ զեկուցվել…