Մհեր Մարկոսյան
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր. ՀԲԽ
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։ Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է։ Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 մավորով։ Նժույգի թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել…
Մհեր Մարկոսյանը՝ ըմբշամարտի արծաթե մեդալակիր
Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 86 կգ քաշային ազատոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Վերջին գոտեմարտում Մարկոսյանի մրցակիցըՎրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայիսուրաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 2-3 հաշվով։ Մարկոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-4 հաշվով հաղթանակ էր տարել շվեդ Մոհամեդ Սարդար Տիմորիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում մեր ըմբիշն ընդամենը 50…
Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալ են նվաճել Լվովում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարի հաղթող են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ):…



