Մհեր Մկրտումյան
Արմեն Սարգսյանը հետ կանչել ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանին
Հուլիսիս 20-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Մհեր Մկրտումյանին հետ կանչել դեսպանի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: Մկրտումյանը 2018թ-ից Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ արտակարգ և…
ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
ՀՀ նախագահ Արմեն Սագսյանի հրամանագրով՝ Մհեր Մկրտումյանն հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ հետ կանչի համար հիմք է ընդունվել Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։
Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու…
Դեսպան Մկրտումյանի հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի հետ
Հուլիսի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Թանի ալ-Զեյուդիի (Thani al-Zeyoudi) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին շրջակա միջավայրի բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցության, այդ ոլորտում ներգրավված գործարարների…
Դեսպան Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ
Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն Բին Իբրահիմ Ալ Համմադիի (Hussein Bin Ibrahim Al Hammadi) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում երկու երկրների փորձի, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մայիսին Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում…
Դեսպան Մկրտումյանը հանդիպել է ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարարի հետ
Մայիսի 13-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարար Նուրա ալ-Քաաբիի (Noura Al Kaabi) հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա զարգացման ուղղություններին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց մասնագիտական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունները, ինչպես նաև՝ համատեղ միջոցառումների կազմակերպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ…
Դեսպան Մկրտումյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ամալ Ալ Քուբաիսիի (Amal Al Qubaisi) հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մկրտումյանը կարևորեց համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրեց…
Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները բարձր գնահատանքի են արժանացել
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին մարտի 5-ին ընդունել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi): «Արմենպրես»-ի տեղեկություններով, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում…