fbpx
Քաղաքականություն

22:20 14/5/2019

Դեսպան Մկրտումյանը հանդիպել է ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարարի հետ

Մայիսի 13-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարար Նուրա ալ-Քաաբիի (Noura Al Kaabi) հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա զարգացման ուղղություններին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվեց մասնագիտական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունները, ինչպես նաև՝ համատեղ միջոցառումների կազմակերպումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Վերեվ