մշակութային լուրեր
Մանսուրյանի նոր ստեղծագործությունը՝ հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար (ֆոտոշարք)
Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով…
Հայաստանի ազգային պատկերասրահից կտավներ չեն անհետացել
Ապրիլի հինգին մամուլում և հեռուստաընկերություններում մեծ աղմուկ բարձրացրեց հրապարակումն այն մասին, որ Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, սակայն այս լուրը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին:…


