fbpx
Իրավական

Հայաստանի ազգային պատկերասրահից կտավներ չեն անհետացել

Ապրիլի հինգին մամուլում և հեռուստաընկերություններում մեծ աղմուկ բարձրացրեց հրապարակումն այն մասին, որ Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, սակայն այս լուրը չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ  հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ:

Պատկերասրահի ներկայացուցիչները դիմել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հորդորելով որևէ նյութ հրապարակելիս չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից, ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ, չզբաղվել զազրախոսությամբ և զերծ մնալ Հայաստանի Մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, անունն անհարկի շահարկելուց ու չփորձել մոլորեցնել մեր հասարակությանը»,- ասված է պարզաբանման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ