մշակույթի նախարար
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Լուսինե Ղարախանյանը հանրապետության նախագահին է ներկայացրել համավարակի պայմաններում նոր ուսումնական տարում առցանց և կենդանի ուսուցման արդյունավետ կազմակեպման հսմար պայմանների…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 15-ի N 766-Ա որոշումն ուժը կորցրած է ճանաչվել»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը ու «Անկախ…
Գառնու տաճարի տարածքում անցկացվելու է էլեկտրոնային երաժշտության փառատոն, որի համար անհրաժեշտ է պետական գնում իրականացնել՝ 6 մլն դրամ տրամադրել փառատոնը կազմակերպող ընկերությանը։ Այս մասին մայիսի 2-ին կառավարության նիստի ընթացքում հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։ Նա նշեց, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 փառատոն է անցկացնում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան…
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը հայտարարել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը գերթե ամբողջությամբ փրկված է փլուզման ռիսկից, հաղորդում է France2 հեռուստաալիքը: «Ներկա պահին Փարիզի Աստվածամոր տաճարը փրկված է փլուզումներից, և դա հրաշալի նորություն է»,- ասել է նախարարը: Նախարարը հստակեցրել է, որ շինության անկայուն մասերը, մասնավորապես՝ տաճարի արևմտյան և հյուսիսային հատվածների ճակատային մասի դեկորատիվ…
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: «Հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն է»,-ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում: «Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել…
2019 թվականի մարտի 30-ին` ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչները, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր և պարզապես հանդիսատեսներ, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով. 1.Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, 2.Աշխատանքից ազատել…
«Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ, և հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերեւներում ամեն ինչ որոշված է, գրում է «Իրավունք» թերթը. Իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող ընթանալու դեպքում, նոր ձեւավորվող կառավարությունում առաջինն ազատվել Լիլիթ Մակունցից: Ավելին՝ նրանք…