Տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է բարդ․ Ֆրանսիայի մշակույթի նախարար

Հրապարակող՝

Sparks fill the air as Paris Fire brigade members spray water to extinguish flames as the Notre Dame Cathedral burns in Paris

Ամենադիտվածներ

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը:

«Հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն է»,-ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում:

«Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել է նա:
Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»:

«Խոսքը վերաբերում է չտեսնված դրամայի, և պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ»,-ասել է նա։-Մեզ անհրաժեշտ է բոլորի օգնությունը»,-ասել է նա։

Ամենաթարմ