մշակույթ
Հայաստանը ներկայացնող Բալետի արտիստը հաղթել է միջազգային փառատոնում
Բալետի հայազգի արտիստը հաջողություն է գրանցել Բելառուսում անցկացվող «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում։ Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 18-ից 21-ը, որին մասնակցել են 300 արտիստներ՝ 15 երկրներից։ Մասնակիցների թվում է եղել նաև Թատրոնի արտիստ Գոռ Սարգսյանը։ Ըստ աղբյուրի՝…
Կալոյի կտավը վաճառվել է ռեկորդային բարձր գնով
Նկարչուհի Ֆրիդա Կալոյի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Դիեգոն և ես» ինքնադիմանկարը վաճառքի է հանվել Sothebey’s աճուրդի տանը ու վաճառվել ռեկորդային գնով։ Այս մասին տեղեկանում ենք աճուրդի տան տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ Կալոյի այս գործը 8 միլիոն դոլարով ավելի թանկ է վաճառվել, քանի նկարչուհու նախորդ ռեկորդակիր նկարը։ Այսպիսով՝ նկարչուհու գործը վաճառվել է 34,9 միլիոն դոլարով։ Կալոն…
«Հույս»․ Խորեն Լևոնյանը նոր երգ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայտնի դերասան Խորեն Լևոնյանը երաժշտասերների դատին է ներկայացրել իր նոր «Հույս» երգը։ Այս հրապարակվել է Լևոնյանի Youtube-յան ալիքում։ Երգը հեղինակվել է Իշխան Ղարիբյանի, Խորեն Լևոնյանի և Տիգրան Աթայանի կողմից։
Վան Գոգի նկարը աճուրդում վաճառվել է մոտ 36 միլիոն դոլարով
Christie՚s աճւորդային տանը վաճառքի է դրվել Վինսենթ Վան Գոգի «Ցորենի դեզեր» կտավը, որը նա նկարել է 1888 թվականին, երբ գտնվում էր Առլում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել աճուրդի տունը: Նշվում է, որ այն նոյեմբերի 11-ին վաճառվել է 35,885 միլիոն դոլարով, ինչը 6 միլիոն դոլարով ավելի է նախապես առաջարկվող գնից։ Նշվում է, որ Վան Գոգի նկարը…
Սրվանձտյանի 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք է անցկացվելու
Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի Ռուդոլֆ Վաթինյանի աստղը Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում «Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան»…
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը
Մահացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Ներսիսյանը 90 տարեկան էր։ Նա ծնվել է 1931 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից հետո ընդունվել է Պատանի հանդիսատեսի թատրոն։ Ներսիսյանն իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների։
Մեկնարկում է «Հայահավաք» նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ««Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու…
Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 37 տարի Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի տնօրեն եղած Շահեն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է Sputnik-ին հայտնել են նրա ընտանիքի անդամները։ Նշվում է, որ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Խաչատրյանը 87 տարեկան էր։
Վահրամ Դումանյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին
Հոկտեմբերի 15-ին լրանալու է հռչակավոր ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակը, որին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Այնտեղ նա հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից։ Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է․ Դումանյանը՝ ԵՊՀ-ում Ազգային…
Ինչքան բանի միջով ենք անցել, Հայկո ջան․ Գարիկ Մարտիրոսյանի գրառումը
Հայտնի հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել վաղեմի ընկերոջ՝ երգիչ Հայկոյի մասին, ով օրերս մահացավ կորոնավիրուսի հետևանքով։ Մարտիրոսյանը գրել է, որ Հայկոն է հեղինակել ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմի բոլոր երաժշտական գործիքավորումները։ Նա նշել է, որ երգիչը կենսասեր, արևոտ, պայծառ մարդ էր ու հուսալի ընկեր։ «Ինչքան բան ենք միասին արել…
Մետրոպոլիտենում հնչում են Հայկոյի հեղինակած սաունդթրեքները
Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են Հայկոյի հեղինակած՝ մի շարք ֆիլմերի սաուդթրեքներ։ Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի Facebook-ի էջից։ Մետրոպոլիտենը նաև իր ցավակցություններ է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ։ Այսօր կայարաններից մեկից նկարահանված տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Այսօր ու վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը
Սեպտեմբերի 30-ի ու հոկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 20:00-ից 22:00-ն Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Երգիչ Հայկոն մահացավ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ…
Մահացել է վաստակաշատ երաժիշտ Գուրգեն Սարգսյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը: Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում: Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ…
Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, կյանքից հեռացել է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը։ Այս մասին տեղեկանում ենք Փարաջանի թանգարանի Facebook-ի էջից։ Սուրեն Փարաջանովը 63 տարեկան էր։ Նա իր մահկանացուն կնքել է Ուկրաինայում։
Մահացել է հայտնի երգիչ Նիկոլայ Արությունովը
Կյանքին 63 տարեկան հասակում հրաժեշտ է տվել հայտնի երգիչ ու երգահան Նիկոլայ Արությունովը։ Այս մասին հայտնել է RIA-ն։ Արությունովի ծննդավայրը Մոսկվան է։ Նա հանդես է եկել մի շարք ժանրերում՝ ռոք, ծանր ռոք, բլյուզ և այլն։ Արությունովը ստեղծել է Лига Блюза, Четверг Арутюнова, Николай Арутюнов & The Blues Barbarians, Арутюнов & Quorum, The Booze Band, Funky…















