Բալետի հայազգի արտիստը հաջողություն է գրանցել Բելառուսում անցկացվող «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում։
Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 18-ից 21-ը, որին մասնակցել են 300 արտիստներ՝ 15 երկրներից։ Մասնակիցների թվում է եղել նաև Թատրոնի արտիստ Գոռ Սարգսյանը։
Ըստ աղբյուրի՝ Գոռը դարձել է փառատոնի բացարձակ հաղթող։