մշակույթ
Կնքվել է գիտակրթական և մշակութային համագործակցության հուշագիր
Հունիսի 30-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի միջև կնքվել է գիտակրթական և մշակութային համագործակցության հուշագիր: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Կրթական երկու հաստատությունների համագործակցությունը միտված է ուսումնական գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը: Նախատեսվում է համատեղ կազմակերպել ուսանողների և աշակերտների գործնական դասընթացներ,…
Հայաստանի կամերային երգչախումբի փորձը՝ Իտալիայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի պետական կամերային երգչախումբը շարունակում է փորձեր իրականացնել Իտալական Ռավեննայի օպերային թատրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ հրապարակվել է նաև տեսանյութ։ Երգչախմբի դիրիժորն է իտալացի Ռիկարդո Մուտին։
Հոլիվուդյան աստղը Facebook-ում հրապարակել է Տատիկ-պապիկի արձանի լուսանկարը
Հռչակավոր հոլիվուդյան դերասան, «Ոսկե գլոբուսի» կրկնակի հավակնորդ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Կրկնօրինակման համար դերասաններ է փնտրում Հայաստանում։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ կցելով գրացման Արցախի հայտնի Տատիկ-պապիկի հուշարձանը («Մենք ենք մեր սարերը»)։ Լևիթը Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու վերաբերյալ հայտարարել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։
Փարաջանովի ֆիլմը ճանաչվել է Ուկրաինայի պատմության լավագույն կինոնկարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» կինոժապավենը չանաչվել է Ուկրաինայի պատմության լավագույն ֆիլմը։ Այս մասին հայտնում է AnalitikaUA-ն։ Նշվում է, որ ներկայացված է եղել 186 կինոնկար, որոնց վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020 թվականի հունիսից հոկտեմբերը։
Ցուցահանդես՝ Ազնավուրի անվան մշակույթի տանը․ Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանն տեղի է ունեցել Արտաշատի գեղարվեստի դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդեսը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ մարզպետը փոքրիկ նկարիչներին հանձնել է պատվոգրեր, շրջել ցուցասրահում, ծանոթացել երեխաների աշխատանքներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ…
Ուկրաինայի ԱԱԾ-ն Կիրկորովին ճանաչել է՝ ազգային անվտանգության համար վտանգավոր
Ուկրաինայում երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել են, որպես երկրի ազգային անվտանգությանը սպառնացող։ Այս մասին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը նամակ է հղել երկրի Մշակույթի նախարարությանը։ Այպիսով՝ Ուկրաինայում այլևս չեն ցուցադրի Կիրկորովի մասնակցությամբ հաղորդումները։ Այս մասին հայտարարություն է տարածել նախարարությունը։ Սակայն, թե ինչու է իրենից վտանգ ներկայացնում Կիրկորովը, չի նշվում։
Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է աշխատաշուկայի կարիքների հետազոտությանը նվիրված առցանց քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: «Աշխատուժի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության` ԱՄԿ-ի (ILO) պատվերով` Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ: Աշխատուժի բազմակողմանի գնահատումը կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն ծավալող…
Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք․ Փաշինյանն արտասանում է Թումանյանի բանաստեղծությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր էջում, որտեղ ինքն արտասանում է Հովհաննես Թումանյանի՝ «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մշակույթի կենտրոնի աշխատակցին նախընտրական քարոզարշավին մասնակցելուն խոչընդոտելու դեպքերի հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գորիսի…
Մանկավարժն իրեն չպետք է թույլ տա օգտագործել իր դիրքը քաղաքական նպատակներով․ Դումանյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ բոլոր կրթական հաստատություններին բազմաթիվ անգամ կոչեր, հորդորներ են եղել, որպեսզի չներգրավվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին և այլ քաղաքական գործընթացներին: «Մենք տարբեր ձևաչափերով հորդորել ու կոչ ենք արել, որպեսզի մեր այդ ոլորտից որևէ ռեսուրս չoգտագործվի քաղաքական նպատակներով, և…
Քննարկվել են հայ-իտալական համագործակցության զարգացման նոր հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան…
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Էլմիրա Կարապետյանի (անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան) մասնակցությունը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Կարապետյանն ուղեգիրը նվաճել է Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնության արդյունքների վերջնահաշվարկով՝ ատրճանակ, 10 մետր մրցաձևում: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում հայ մարզուհին 70 մասնակիցների պայքարում 575 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ, որտեղ ևս գրանցել…
Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց: Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Նախարարության…
Թումանյանի թանգարանը կանցկացնի «Յոթը սարի ետևում 2021» մրցույթ-փառատոնը
Հովհաննես Թումանյանի թանգարանը հունիսից-սեպտեմբեր ամիսներին իրականացնում է «Յոթը սարի ետևում 2021» խորագրով հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Նշվում է, որ նախագծի նպատակն է պատանիներին օգնել ճանաչելու հայրենի բնակավայրը, խթանել և նպաստել համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և հանրայնացմանը: Ավելի մանրամասն՝ այստեղ։
Անցկացվել է «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին,…















